Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ԿԸՆՏՐՎԻ, ԵԹԵ «ՀԻՆԳՀԱԶԱՐԴՐԱՄԱՆՈՑՆԵՐ» ՉԼԻՆԵՆ

ԿԸՆՏՐՎԻ, ԵԹԵ «ՀԻՆԳՀԱԶԱՐԴՐԱՄԱՆՈՑՆԵՐ» ՉԼԻՆԵՆ
24.02.2012 | 00:00

ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը որոշել է կրկին մեծ քաղաքականություն վերադառնալ ու առաջադրվել թիվ 7 կամ 8 ընտրատարածքում (այստեղ գործող պատգամավորներ են Սամվել Ալեքսանյանն ու Կորյուն Նահապետյանը, ովքեր նույնպես վերընտրվելու ցանկություն են հայտնել): Այս մասին Աղասի Արշակյանն իրազեկեց «Իրատես de facto» ակումբում, հայտարարելով, թե քաղաքականություն վերադառնալու նպատակը կուտակված ասելիքն է ու մի շարք պաշտոնյաների, քաղաքական գործիչների պահվածքը: «Ընտրական մեխանիզմները գնալով վատացել են: Այսօրվա ԸՕ-ն ի՜նչ ավերել են ավերել ու ի՜նչ հնարավորություններ են բացել իշխանական կուսակցությունների համար: Այս անգամ ԵԽ-ի, միջազգային դիտորդների ազդեցությունը մի փոքր հույս է ներշնչում, որ գոնե հարաբերականորեն ազատ ընտրություններ են լինելու, ուստի իմ կարգի մարդիկ մեծ տառապանքով կճարեն գրավի գումարը և կմասնակցեն ընտրապայքարին»: Արշակյանը հույս ունի, որ ինտելեկտ-փող պայքարում կկարողանա հաղթել ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանին այն ողջախոհ քսան տոկոս մարդկանց շնորհիվ, ովքեր «ինքնուրույն մտածել գիտեն, ճորտ չեն ու հինգհազարդրամանոց»:
Ըստ բանախոսի վերլուծությունների` այս ընտրություններին մասնակցելու է, քարը ճաքի, 1 մլն 200 հազար մարդ, ինչը նշանակում է, որ ընտրության արդյունքները կեղծվելու են: Արշակյանը կարծում է, որ այս անգամ ֆավորիտ ուժերը երեքն են լինելու՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ, իսկ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը խորհրդարան կմտնեն, եթե ընտրություններն արդար լինեն:
Երեք անգամ պատգամավոր ընտրված Արշակյանին այսօր ամենից շատ հուզում է երկրի սոցիալ-հոգեբանական իրավիճակը, քանի որ մարդիկ իրենց ապագայի հանդեպ հավատը կորցրել են, իսկ արդարադատության հանդեպ անվստահությունը շատ մեծ է: «Պիտի վերադարձնել կողոպտված հավատը: Անկյուն քշելու այս ստոր քաղաքականությունն է նաև ինձ մղում տեր կանգնելու իմ հայրենիքին, որդուն»,- ընդգծեց Աղասի Արշակյանը՝ միաժամանակ իր զայրույթն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ միակ որդուն աշխատանք գտնելու համար «պետության ծննդի» հիմքում կանգնած մարդուն այսօրվա չինովնիկները նույնիսկ չեն բարեհաճում հեռախոսով պատասխանել, ինչը նա «անձնական վիրավորանք» է համարում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. -Օրվա վերջում Աղասի Արշակյանը զանգահարեց խմբագրություն և զայրացած նշեց, որ իր ասուլիսին էլեկտրոնային լրատվամիջոցները մի քանի տողով են միայն անդրադարձել, այնինչ ինքը երկար խոսել է դեմոգրաֆիկ խնդիրներից, բերել փաստեր, թվեր: Վերջում էլ հավելեց, որ ադրբեջանական կայքերն են իր ողջ ասելիքը ներկայացնում:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ